BACK

ԿԱՆՈՆՆԵՐ 

Ժամանում 
Խնդրում ենք ժամանել Ձեր գրանցումից առնվազն 15 րոպե շուտ, որպեսզի կարողանաք վայելել ամբողջ ընթացքը։ Ուշանալու դեպքում
մենք չենք կարողանա երկարացնել Ձեր ժամանակը այլ գրանցումների հաշվին։ 

 
Չեղարկման քաղաքականություն
Եթե ցանկանում եք չեղարկել կամ փոփոխել Ձեր գրանցումը, խնդրում ենք մեզ տեղեկացնել առնվազն 2 ժամ առաջ։ Ուշ չեղարկման կամ չներկայանալու դեպքում կգանձվի փոխհատուցում ծառայության արժեքի 50%-ի չափով։
 
Ջերմային փորձառություն 
Մինչ ծառայությունների սկսելը խորհուրդ ենք տալիս օգտվել շոգեբաղնիքներից, լողավազանից և ջակուզիից։ Սա կնպաստի արյան շրջանառության ակտիվացմանը և կբարձրացնի ծառայությունների արդյունավետությունը։ 
 
Հանգիստ և ներդաշնակություն
Խնդրում ենք պահպանել մեղմ ու հանգիստ ձայնի տոն մյուս հյուրերի հանգիստը չխոչընդոտելու համար։ Խորհուրդ ենք տալիս սպա-ի տարածքում նվազագույնի հասցնել բջջային հեռախոսի օգտագործումը՝ ապահովելու համար լիարժեք հանգիստ և ներդաշնակ միջավայր։
 
Ձեր առողջության և լիարժեք հանգստի համար
Սիրելի հյուրեր, խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր ՍՊԱ տարածքում արգելվումէ
Ալկոհոլային խմիչքների օգտագործումը,
Ալկոհոլի կամ հոգեմետ դեղամիջոցների ազդեցության տակ գտնվող անձանց մուտքն ու սպասարկումը,
 Ծխելը, այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը,
 Մուտքն ընտանի կենդանիների հետ,
 Լողավազանից օգտվելն առանց համապատասխան լողազգեստի,
Լողավազան ցատկելն ու սուզվելը,
 Աղմկելն ու հանգստի միջավայրը խանգարելը։

Խորհուրդ է տրվում.
ՍՊԱ չայցելել անմիջապես սնվելուց հետո։ 
Մուտքը թույլատրվում է 12 տարեկանից բարձր հյուրերին։
12–18 տարեկան այցելուները կարող են մուտք գործել միայն 18 տարին լրացած անձի ուղեկցությամբ՝ տվյալ անձի պատասխանատվությամբ։ Հղիներին խորհուրդ է տրվում օգտվել ՍՊԱ ծառայություններից հղիության միայն 3–6-րդ ամիսների ընթացքում։

 
Մեր թիմը իրավունք ունի հրաժարվել սպասարկել ցանկացած անձի՝ առանց պատճառաբանության։

SamoSoft 2024 © ​All rights reserved